Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Դաշնակցությունն ինքը կարող է ոմանց նստեցնել ոզնու վրա»

«Դաշնակցությունն ինքը կարող է  ոմանց նստեցնել ոզնու վրա»
21.03.2014 | 00:05

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
(ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ)

-Պարոն Մինասյան, ի՞նչ եք կարծում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Ձեր եղբայր Էդիկ Մինասյանը համամի՞տ է դաշնակցական տեսակետներին` Մարտի մեկի դեպքերի առնչությամբ:
-Այո:
-Բայց նա, կարծես, համամիտ է նաև ՀՀԿ-ի տեսակետներին: Փաստորեն, ինչպես դաշնակցականների պատմական առաքելության դեպքում, այնպես էլ Ձեր եղբոր դեպքում գործում է «կողմ ըլլալով դեմ կըլլամ» կարգախո՞սը:
-Դա Ձեր «պատմական առաքելությունն է»` ամեն ինչի մեջ վատ բան, բացասականություն գտնելը, մինչդեռ շատ ավելի լավ կլինի, որ լուսավոր բաներ էլ տեսնեք:
-Մի վատ բան էլ ասենք դաշնակցության մասին ու ավետենք` «և եղիցի՜ լույս». Քաջազնունին դեռ անցած դարասկզբին ասել էր, որ դաշնակցությունն այլևս անելիք չունի Հայաստանում։ Ինչո՞վ եք զբաղվել գրեթե մեկ դար:
-Քաջազնունու այդ մտքի հետ կապված տարբեր պարզաբանումներ արդեն իսկ տրվել են ժամանակին: Եվ եթե Դուք ժամանակագրական կարգով նայեիք, թե այդ ասելու նպատակը ո՞րն էր, կհասկանայիք, որ բոլշևիկյան հասարակարգում, որպեսզի ընդունեն մարդուն և ներգրավեն Հայաստանի պետականության կայացման գործում, բնականաբար, շատերը կարող էին, հայրենիքի կարոտից ելնելով, հայրենիքում ապրելու համար ներկայացնել նաև իրենց սուբյեկտիվ տեսակետը:
-Ասել է` դաշնակցության «վերջին բոլշևիկը» Քաջազնունի՞ն էր:
-Ոչ, դաշնակցությունն իր մեջ բոլշևիկ չի ունեցել: Եթե դաշնակցությունն ունենար բոլշևիկ, կարելի կլիներ արձանագրել, որ մեր երկիրն այլ ընթացք կունենար:
-Օ՜, հատակն են «զիր» փրփուրներ. դաշնակցությունն ունեցել է մասոններ, Վրացյանը եղել է երեսուներեքերորդ մասոնական «աստիճանի» օրդենական: Դաշնակցությունը «ջերմորեն» համագործակցել է ֆաշիզմի ու Հիտլերի հետ:
-Ե՞վ… Գիտե՞ք, Ձեր և Ձեզ նման մտածողների պրոբլեմը որն է` կտրել ընդհանուր ժամանակի հատվածից ու կոնտեքստից ֆրագմենտը և փորձել ամեն ինչ ներկայացնել գլխիվայր: Ֆաշիզմի հետ դաշնակցության համագործակցության նպատակը, կարծում եմ, շատ պարզ էր, և շատերի պապերն ու հայրերը փրկվել են հենց այդ համագործակցության արդյունքում: Հիմա մեղադրել էդ մարդկանց, որ նրանց փրկել են, նույն ձևով կարելի է մեղադրել նաև Նժդեհին:
-Այսինքն, Դուք հիմա «վերջին բոլշևիկ» դարձրիք ՀՀԿ-ի՞ն, ինչպես Մանվել Գրիգորյանը:
-Ես չգիտեմ` գեներալ Մանվել Գրիգորյանը «վերջին բոլշևիկ» ասելով ի՞նչ նկատի ուներ։
-Ի՞նչ նկատի ուներ:
-Իրեն պետք է հարցնել, վերջին բառը ես հասկացել եմ մոհիկանի կտրվածքով:
-Իսկ դեռ օրակարգո՞ւմ է դաշնակցության երբեմնի հրահանգը` եթե անհրաժեշտ է դառնալ լողի չեմպիոն, ուրեմն պետք է դառնալ, եթե պետք է նստել ոզնու վրա, ուրեմն պետք է:
-Հա՛րցը:
-Ընկեր Վահանն էր ասել ժամանակին այդ մտքերը, դեռ այդպե՞ս է:
-Ես նման բան չեմ լսել Վահան Հովհաննիսյանից: Եվ ոչ էլ դաշնակցությունը նման հրահանգ ունի: Դաշնակցությունն ինքը կարող է ոմանց նստեցնել ոզնու վրա:
-Մալխասյանցի բառարա՞նը նկատի ունեք` Արմեն Ռուստամյանի «կատարմամբ»:
-Հրայր Թովմասյանը, լինելով ինձ մտերիմ մարդ, կարծում եմ` պարտավոր էր իր օգտագործած բառի համար ներողություն խնդրել: Դրա համար նրան բավարար ժամանակ տրված էր: Չարեց: Եվ եթե Արմեն Ռուստամյանը հանդես է գալիս չորս ուժերի անունի՜ց…
-Գնամ Նաիրա Զոհրաբյանին հարցնե՞մ:
-Այո, գնացե՛ք:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ